Մենք փնտրում ենք սպասարկման սրահի աշխատակիցների
«HouseNet» ընկերությանն անհրաժեշտ են սպասարկման սրահի աշխատակիցներ Էջմիածին և Արմավիր քաղաքների սպասարկման կենտրոններում աշխատելու նպատակով։ Հասցեն՝
ք. Էջմիածին, Վազգեն Առաջին 4/30
ք. Արմավիր, Հանրապետության 43/2:
Աշխատանքային ժամերը՝ 10։00-ից 19։00 ։ Աշխատանքային պարտականություններն են
- Իրականացնել որակյալ և պատշաճ սպասարկում
- Պատասխանել սպասարկման սրահ այցելած բաժանորդների հարցերին
- Խնդիրների գրանցում և փոխանցում համապատասխան բաժինների
- Վարձավճարների ընդունում
- Վերադասի կողմից այլ հանձնարարությունների կատարում
Պահանջվող որակներն են՝
- Բարձրագույն կրթություն
- Համակարգչային գիտելիքներ
- Գրագետ խոսքի տիրապետում
Աշխատավարձը կախված է աշխատակցի փորձից և կապի ոլորտում ունեցած գիտելիքներից։
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները [email protected] էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով պահանջող հաստիքի անվանումը (Սպասարկման սրահի աշխատակից (Էջմիածին) կամ (Արմավիր))