Հեռախոսային վաճառքի մասնագետ

HouseNet  ընկերությանն անհրաժեշտ են աշխատասեր և եռանդուն մասնագետներ՝ հեռախոսային վաճառքներ իրականացնելու նպատակով

Աշխատանքային պարտականություններն են՝

  • Հեռախոսազանգերի միջոցով վաճառքների իրականացում
  • Մատուցված ծառայությունների որակի ստուգման հետ կապված հեռախոսազանգերի իրականացում
  • Ավարտված պայմանագրերի վերակնքում հեռախոսազանգի միջոցով
  • Առցանց ստացված հայտերի մշակում
  • Անհրաժեշտության դեպքում այլ հեռախոսազանգերի իրականացում

Պահանջվող որակավորումներն են՝

  • Հայերենի վարժ իմացություն (օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն)
  • Ազատ խոսքի տիրապետում
  • Սթրեսակայունություն
  • Թիմում աշխատելու հմտություն
  • Լարված իրավիճակներում աշխատելու կարողություն
  • Համակարգչային գիտելիքներ

Աշխատանքի պայմաններն են

  • Շաբաթական 6 օր, ժամը 10:00-ից 19:00,
  • Աշխատավարձը՝ ֆիքսված (120.000 դ, ) + բոնուսներ կատարված վաճառքներից
  • Աշխատավայրը՝ ք: Երևան, Մաշտոց 45ա

Ուղարկե՛ք Ձեր ինքնակենսագրականները [email protected] էլ: հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով հաստիքի անվանումը (հեռախոսային վաճառքի մասնագետ). Հարցազրույցի են հրավիրվելու միայն նշված հաստիքին համապատասխանող դիմորդները

Call Now Button