HouseNet-ի ծառայություններին բաժանորդագրվելու ընթացակարգը

HouseNet-ի ծառայություններին բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերից որևէ մեկը․

  1. Այցելել մեր գրասենյակ
  2. Զանգահարել
  3. Դիմել առցանց

Բաժանորդագրության հայտն ընդունելուց հետո մեր աշխատակիցը կկապնվի Ձեզ հետ՝ հստակեցնելու համար միացման ՝ Ձեզ առավել հարմար օրը և ժամը։ Միացումը կատարվում է 1-ից 3 աշխատանքային օրվա ընթացքում։

Ինչպե՞ս է կատարվում միացումը HouseNet ցանցին

HouseNet-ում  միացումը կատարվում է անվճար։ Բոլոր մալուխները, տեղադրված սարքավորումները,բնակարանում կատարված լարանցման աշխատանքներրը ևս կատարվում են անվճար և ներառված են ծառայությունների մատուցման արժեքի մեջ։ Ծառայությունների մատուցման  արժեքի մեջ ներառված չեն այն դեպքերը երբ

  • մինչև բնակարան/առանձնատուն հասնող կապուղու երկարությունը գերազանցում է 200 մ-ը։
  • Բնակարանում կամ առանձնատանը ներքին լարանցման համար օգտագործվող RG6 տեսակի մալուխի երկարությունը գերազանցում է 50 մ-ը։
  • Բնակարանում կամ առանձնատանը ներքին լարանցման համար օգտագործվող UTP տեսակի մալուխի երկարությունը գերազանցում է 50 մ-ը։
    Հավելյալ ծախսված մալուխների արժեքները չեն գանձվում Combo Elite (8000 դ․) և Combo Pro (9000 դ․) և Combo Premium (12900 դ․) փաթեթներին 18 և ավել ամսով բաժանորդագրված բաժանորդներից։
    Հավելյալ  մալուխների արժեքները գանձվում է սահմանված երկարության և օգտագործված մալուխների երկարության տարբերության չափով, օրինակ սահմանված 200 մ մալուխի փոխարեն 250 մ մալուխի օգտագործման դեպքում բաժանորդը վճարում է միայն հավելյալ 50 մ մալուխի արժեքը։Հատուկ սակագնային պլաններից օգտվող կամ անհատական տարբերակով HouseNet-ին միացած բաժանորդների համար հավելյալ ծախսված նյութերի և սարքավորումների արժեքը ու սահմանաչափերը կարող են փոփոխվել
Տեսակը Նկարագրությունը Չափման միավորը Արժեքը
Մալուխ RG6 (հիմնական) մետր 150 դ․
Մալուխ RG6 մետր 150 դ․
Մալուխ Օպտիկական (հիմնական կապուղի) մետր 150 դ․
Մալուխ Օպտիկական (արտաքին լարանցում) մետր 150 դ․
Մալուխ UTP մետր 100 դ․
Կոննեկտոր RG6 հատ 100 դ․
Կոննեկտոր TV հատ 100 դ․
Կցիչ RG6 հատ 100 դ․
Բաժանարար RG6, 1/2 հատ 2000 դ․
Բաժանարար RG6, 1/3 հատ 3000 դ․
WiFi երթուղիչ WEC701W C4 հատ 23000 դ․
WiFi երթուղիչ CA4034W հատ 23000 դ․
WiFi երթուղիչ GP1704-2FC-S հատ 23000 դ․
WiFi երթուղիչ ONT-2GF-RFW հատ 23000 դ․
WiFi երթուղիչ V2802GWT հատ 23000 դ․
Սմարթ սարք X 96 Mini հատ 20000 դ․
Սմարթ սարք H 96 Mini հատ 20000 դ․
Սմարթ սարք NXQ 54 K հատ 20000 դ․

 

Վերոհիշյալ սարքավորումներրը,դետալներն ու մալուխները HouseNet-ի բաժանորդներին տրամադրվում են ԱՆՎՃԱՐ։ Դրանց արժեքները բաժանորդներից գանձվում է միայն սահմանված քանակությունները գերազանցելու և ծառայությունների տրամադրման մասին պայմանագրում  նշված դեպքերում։ 

Call Now Button