Մենք փնտրում ենք ՄՌԿ (HR) մասնագետների
Housenet ընկերությնունը փնտրում է մոտիվացված և եռանդուն ՄՌԿ մասնագետի մեր թիմին միանալու համար:
Պարտականություններ
- Հավաքագրման ամբողջական գործընթացի իրականացում՝ աշխատանքի հայտարարության կազմումից մինչև հարցազրույցի իրականացում և համապատասխան թեկնածուի ընտրություն;
- Աշխատակցի ադապտացիայի (onboarding) ծրագրի ներդրում և համակարգում;
- Աշխատակցի ուսուցման և զարգացման կարիքի գնահատում, դասընթացների կազմակերպում և արդյունքի գնահատում;
- Համալսարանների և կարիերայի կենտրոնների հետ համագործակցում;
- Ընկերության ներսում հաղորդակցության ապահովում;
- Կատարողականի գնահատման համակարգի մշակում և ներդրում;
- Առկա բենեֆիթների համակարգում և նորերի մշակում;
- ՄՌԿ նոր գործընթացների և ծրագրերի ներդրում;
- Կորպորատիվ թիմբիլդինգների կազմակերպում;
- Հասատիքով պայմանավորված այլ գործառույթների իրականացում։
Պահանջվող հմտություններ
- Բարձրագույն կրթություն ՄՌԿ կամ հարակից ոլորտում
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ՄՌԿ ոլորտում
- Աշխատանքային օրենսգրքի իմացություն
- Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
- Համակարգչային ծրագրերի իմացություն
- Կազմակերպչական և հաղորդակցման գերազանց ունակություններ
- Պատասխանատվության զգացում
Բոլոր հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները (CV) [email protected] էլ․ հասցեին՝ վերնագրի բաժնում նշելով «ՄՌԿ մասնագետ» և այն քաղաքը կամ մարզը, որտեղ բնակվում են։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն վերոհիշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուները։