Մենք փնտրում ենք զանգերի կենտրոնի օպերատորների
HouseNet ընկերությանն անհրաժեշտ են ակտիվ և եռանդուն աշխատակիցներ՝ զանգերի կենտրոնում աշխատելու համար։ ։ Աշխատանքը փոփոխվող հերթափոխով է ՝ ժամը 9․00-17․00, 17․00-01․00:
Զանգերի կենտրոնի աշխատակցի աշխատանքային պարտականություններն են
- Պատասխանել մուտքային զանգերին
- Տեսակավորել խնդիրները և ուղարկել համապատասխան մասնագետներին
- Ընկերությունում գործող կանոնակարգի համաձայն իրականացնել խորհրդատվություն խնդիրների վերացման նպատակով
- Անհրաժեշտության դեպքում զանգահարողներին ծանոթացնել HouseNet ընկերության առաջարկներին, սակագներին և գործող ակցիաներին
- Ներգրավել նոր հաճախորդներ և գործընկերներ
- Կատարել հետադարձ զանգեր
- Իրականացնել պատշաճ սպասարկում
Պահանջվող որակավորումներն են
- Թիմում աշխատելու հմտություն
- Վարժ,գրագետ և ազատ խոսքի տիրապետում
- Հայերեն և ռուսերեն լեզուներիիմացություն (Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
- Համակարգչային գիտելիքների իմացություն
- Արագ կողմնորոշվելու ունակություն
- Լարված իրավիճակներից դուրս գալու կարողություն
- Սթրեսակայունություն
HouseNet ընկերությունն իր հերթին Ձեզ կտա նոր մասնագիտական հմտություններ և գիտելիքներ ,ինչպես նաև ջերմ մթնոլորտում աշխատելու հնարավորություն։
Աշխատանքով հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները (CV) [email protected] էլ․ հասցեին՝ վերնագրի բաժնում նշելով «Զանգերի կենտրոնի օպերատոր»։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն վերոհիշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուները։