Աշխատանք «HouseNet»-ում
HouseNet ընկերությանն անհրաժեշտ են ակտիվ վաճառքի մասնագետներ։ Ակտիվ վաճառքի մասնագետի ազատ հաստիքների համար կարող են դիմել բոլոր նրանք ,ովքեր՝
- Ակտիվ երիտասարդներ են կամ ուսանողներ,
- ՈՒնեն Բանավոր հաղորդակցման, ներկայացման գերազանց հմտություններ,
- Սիրում են թիմային աշխատանք,
- Պոզիտիվ են, նպատակասլաց և չեն վախենում հաղթահարել խոչընդոտներ,
- Ցանկանում են դառնալ HouseNet ընտանիքի անդամ և ստանալ HouseNet ընկերության փորձառու մասնագետների աջակցությունը մասնագիտական հմտությունների զարգացման հարցում:
Անցկացման վայրը՝ ք․ Արմավիր, ք․ Էջմիածին, ք․ Մեծամոր, գ․ Սարդարապատ, գ․ Նորապատ, գ․ Մրգաշատ, գ. Լենուղի
Աշխատանքային պարտականություններն են՝
- Բնակարանային այցեր նախապես տրված հասանելի տարածքներում, կապի հաստատում բնակիչների հետ և առաջարկների առերես ներկայացում,
- Բնակիչներին ընկերության ծառայությունների, սակագնային պլանների, հատուկ առաջարկների և պրոմո ակցիաների ներկայացում և, անհրաժեշտության դեպքում, գովազդային, պրոմո և այլ հասանելի խթանող նյութերի տրամադրում,
- Ծառայությունների վաճառք, , ծառայությունների ավելացում առկա բաժանորդների մոտ, դիմում-հայտերի ստորագրում շաբաթական հաշվետվությունների հանձնում,
- Պոտենցիալ հաճախորդների պահանջների ուսումնասիրում, արձանագրում և, հնարավորության դեպքում, հատուկ առաջարկների մշակում:
HouseNet ընկերությունն իր հերթին Ձեզ կտա
- Մասնագիտական առաջին քայլերը կատարելու, ինչպես նաև հետագա մասնագիտական աճի հնարավարություն,
- Հագեցած և հետաքրքիր ուսուցման ծրագրին մասնակցելու հնարավորություն,
- Դրական աշխատանքային մթնոլորտ,
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները [email protected] էլ. հասցեին` վերնագրի դաշտում նշելով “Active Sales Specialist”: Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող անձինք: