Նոր ալիքներ «HouseNet» ցանցում

Սիրելի՛ բաժանորդներ,ուրախությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ առաջին հայկական սպորտային ալիքները՝ Vivaro Sports-ը և Vivaro Sports+ -ն արդեն հեռարձակվում են HouseNet ցանցում։

Նոր ալիքները հնարավորություն են տալիս դիտելու կարևոր միջազգային սպորտային իրադարձությունները, ինչպիսիք են ՈւԵՖԱ-յի Չեմպիոնների Լիգան, Եվրոպայի Լիգան և Կոնֆերենցիաների Լիգան, Իսպանիայի, Իտալիայի և Գերմանիայի առաջնությունները, NBA, NHL , Ֆորմուլա 1 , բռնցքամարտ և այլ բացառիկ առաջնություններ։

Բացի այդ, հայկական առաջին սպորտային ալիքների եթերը հագեցած է սպորտային քննարկումներով, վավերագրական ֆիլմերով, կարևոր իրադարձությունների մասին պատմով փաստագրական և վերլուծական հաղորդաշարերով։

Մաղթում ենք Ձեզ հաճելի դիտում։

Call Now Button