Դեկտեմբերին ամենաշատ դիտված թոփ – 3 ֆիլմերը

Ֆիլմեր դիտելու համար ձմեռը թերևս տարվա ամենահարմար եղանակն է: Ձեզ ենք ներկայացնում 3 ֆիլմ,որոնք ամենաշատն են դիտվել այս տարվա դեկտեմբեր ամսին

1.Ծածկագիր 8 / Код 8 / Code 8

Տարի՝ 2019

Վարկանիշը՝ IMDB` 6.2, Кинопоиск` 5.9

Տևողությունը՝ 98 րոպե

Ժանրը՝ մարտաֆիլմ,ֆանտաստիկա

Ռեժիսոր՝ Ջեֆ Չան

Դերերում՝ Սթիվեն Ամել, Ռոբի Ամել, Կարի Մաթչեթ, Լայսլա Դե Օլիվեիրա, Գրեգ Բրայք, Սոն Գան, Փիթեր Աութերբրիջ, Շոն Բենսոն, Աարոն Աբրամս, Ալեքս Մալլարի կրտ․ և այլոք

Սյուժե: Դեպքերը դեղի են ունենում ապագայում,որտեղ մարդկանց 40%-ը ձեռք է բերել սուպերունակություններ: Հասարակությունը միանշանակ չի ընդունում նրանց, մարդիկ զգուշանում ու վախենում են նրանցից,որի պատճառով հատուկ ընդունակություններով  մարդիկ դառնում եմ վտարանդի,անջատվում են հասարակությունից,և դառնում հանցագործ: Քոնոր Ռիդը դեռահաս է,ում մայրը ծանր հիվանդ է,իսկ վիրահատության գումար նրանք չունեն: Այդ պատճառով ռիդը ստիպված միանում է հանցագործներին ,և հայտնվում խմբավորումներից մեկի պարագլուխ Գարեթի մոտ

2. Zомбилэнд: Контрольный выстрел / Zombieland: Double Tap

Տարի՝ 2019

Վարկանիշը՝ IMDB` 7.1, Кинопоиск` 6,7

Տևողությունը՝ 99 րոպե

Ժանրը՝ մարտաֆիլմ,սարսափ,կոմեդիա

Ռեժիսոր՝ Ռուբեն Ֆլյայշեր

Դերերում՝ Ջեսսի Այզենբերգ, Վուդի Հարելսոն, Էմմա Սթոուն, Էբիգեյլ Բրեսլին,Զոն Դոյչ, Էվան Ջոգիա, Ռոզարիո Դոուսոն, Լյուկ ՈՒիլսոն և այլոք

Սյուժե: Զոմբիներ որսացողների խիզախ քառյակը շարունակում է իր ճանապարհորդությունը: Այս ֆիլմում նրանց սպասվում է ոչ միայն պայքար նոր տեսակի զոմբիների դեմ, այլ նաև ծանոթություն այլ մարդկանց հետ,ում հաջողվել է փրկվել

3. Призрачная шестёрка / 6 Underground

 

Տարի՝ 2019

Վարկանիշը՝ IMDB` 6.1, Кинопоиск` 6,1

Տևողությունը՝ 127 րոպե

Ժանրը՝ մարտաֆիլմ

Ռեժիսոր՝ Մայքլ Բեյ

Դերերում՝ Ռայան Ռայնոլդս, Մելանի Լորան, Մանուել Ռուլֆո, Բեն Հարդի, Ադրիանա Արհոնա, Դեյվ Ֆրանկո, Կորի Հոուկինս , և այլոք

Սյուժե: Բեմադրելով սեփական մահը,հայտնի միլիարդատերը սկսում է նոր կյանք,հավաքումէ վարձու մարդասպանների,ստեղծում է խմբավորում՝ չարի դեմ պայքարելու համար:Անունների փոխարեն խմբավորման անդամները համարակալվում են,և ուղևորվում Թուրգիստան՝ իշխող բռնատիրության դեմ պայքարելու համար

 

Call Now Button