Նոր սերիալ NetFlix-ից՝ «Կախարդը»

Արդեն մի քանի օր է,ինչ համացանցում ակտիվ քննարկվում է «Կախարդը» (Ведьмак) սերիալը,որի պրեմիերան տեղի ունեցավ դեկտեմբերի 20-ին: Սերիալի հիմքում ընկած են լեհ գրող Անջեյ Սապկովսկու «Ասք կախարդի մասին» վիպաշարում տեղ գտած իրադարձությունները: Սերիալի առաջին եթերաշրջանի բոլոր սերիաներն արդեն հասանելի են համացանցում: Գլխավոր դերասաններն են՝ Հենրի Քավիլը, Ֆրեյա ԱլանըՋոի ԲեթիըՄայԱննա ԲիորինգըԹոմ Քենթոնը, Անյա Չալոթրաը, Իմոն Ֆրենը, Բյորն Հլինուր ՀարալդսոնըԱդամ Լևին, Ջոդի Մեյը և այլն:Պրեմյերայից հետո ստուդիան հայտարարել է երկրորդ եթերաշրջան սկսելու մասին,որի մեկնարկը կտրվի գարնանը

Սյուժեն

Իրադարձությունները տեղի են ունենում այնպիսի աշխարհում,որտեղ մարդկանցից բացի ապրում են վհուկներ,վուրդալակներ,էլֆեր և այլ միստիկ էակներ; Գլխավոր հերոս Հերալդը հայտնի վհուկ է,ով որսում և սպանում է հրեշներին: Չնայած նրան,որ Հերալդը գումարով սպանություններ է կատարում,նա ունի նաև զգացմունքներ,հույզեր,և այլն: Նրան դուր չեն գալիս,մշտական պատերազմները,որտեղ անիմաստ զոհվում են անմեղ մարդիկ: Իր շուրջ կատարվող իրադարձությունները տեսնելով Հերալդը հասկանում է,որ հարստությամբ,ագահությամբ ու նախանձով համակված մարդիկ ոչնչով չեն տարբերվում այն հրեշներից,ում ինքը ոչնչացնում է: Այդ խելահեղությանը վերջ տալու նպատակով Հերալդն ուևորվում է փնտրելու գահի ժառանգորդ Ցիրիին,ով նույնպես վհուկ է և կարողանում է կառավարել ժամանակը: Սակայն Հերալդն անգամ չի էլ կասկածում,թե ինչ նոր խաղի մեջ է մտնում