• Միայն բարձր արագություններ
  • Մենք արդեն Նալբանդյանում ենք
  • WiFi 6
  • Անսահմանափակ բջջային ինտերնետ
  • RED Փաթեթները՝ HouseNet-ում
  • Միայն բարձր արագություններ
  • Մենք արդեն Նալբանդյանում ենք
  • WiFi 6
  • Անսահմանափակ բջջային ինտերնետ
  • RED Փաթեթները՝ HouseNet-ում
Մեր մասին

Մեր մասին

Հավաքելով բարձրակարգ մասնագետներից կազմված երիտասարդ և նորարարական թիմ, ՀաուզՆեթ ընկերությունն իր առջև խնդիր է դրել հասանելի դարձնել գերարագ ինտերնետն ու բարձրակարգ հեռուստատեսությունը բոլորի և յուրաքանչյուրի համար։ Մեր հմուտ մասնագետների և տեխնոլոգիական բարձրակարգ լուծումների շնորհիվ մենք ապահովում ենք հուսալի և անխափան կապի մատակարարումն, ինչպես նաև մեր բաժանորդների բարձրակարգ սպասարակումը։

Մեր մասին
  • Մեր առաքելությունը
    01
    Մեր առաքելությունը

    Մենք ձգտում ենք հասանելի դարձնել ժամանակակից կապի մատակարարումը բոլորի համար,անկախ բնակության վայրից։ Մեր նպատակն է լավագույնս ապահովել մեր բաժանորդների աշխատանքը, ժամանցը կամ շփումը թվային միջավայրում։

  • Մեր տեսլականը
    02
    Մեր տեսլականը

    Մեր տեսլականով յուրաքանչյուր օգտատեր պետք է ունենա հասանելիություն բարձրակարգ ծառայությունների։ Արագությունը, ծառայությունների արժեքն ու հասանելիությունը չպետք է հանդիսանան խոտան նպատակների իրականացման համար։ Մենք ձգտում ենք դարձնելու մեր հասարակությանն ավելի ինֆորմացված՝ շնորհիվ ժամանակակից իննովացիոն տեխնոլոգիաների։

  • Մեր արժեքները
    03
    Մեր արժեքները

    Մեր աշխատանքի արդյունավետությունը հիմնված է ազնվության, վստահության և մեր բաժանորդների հանդեպ ունեցած հոգատարության վրա։ Մենք գնահատում ենք բաժանորդի վստահությունը, ձգտում ենք բավարարել յուրաքանչյուր հաճախորդի կարիքներն ու պահանջները։ Մենք հպարտանում ենք մեր պատասխանատվույամբ,ինչպես նաև այն վստահությամբ, որն ունեն մեր հաճախորդները մեր հանդեպ։

  • Մեր նպատակները
    04
    Մեր նպատակները

    Մենք առաջնահերթ ենք համարում շարունակել մեր ցանցի ընդլայնումը,դրա զարգացումն ու համալրումը նորագույն սարքավորումներով՝ մեր հաճախորդների՝ օրեցօր մեծացող և զարգացող պահանջները լիարժեք բավարարելու համար։ Մենք ամեն օր կատարելագործում ենք մեր սպասարկման որակը, մեծացնում ենք մեր աշխարհագրությունը և կատարելագործում ենք մեր ցանցը՝ զարգացնելու համար մեր բաժանորդների հետ տարիների ընթացքում ձևավորված ջերմ մարդկային և աշխատանքային հարաբերությունները։

Մեր պատմությունը

2017
2017
2018
2020
2022
2023
2024
2017 Հիմնադրվում է ՀաուզՆեթ ընկերությունը
2017 թ. օգոստոսին Արմավիր քաղաքում բացվում է մեր ընկերության առաջին մասնաճյուղը։ Ունենալով տեխնիկապես զարգացած ,վստահելի ու ապահով ցանց, Հաուզնեթը սկսում է վայելել բաժանորդների սերն ու վստահությունը, փոխարենը մատուցելով անհամեմատ մատչելի և որակապես բարձր ծառայություններ
2017 Կառուցվում է ցանց Մեծամոր և Էջմիածին քաղաքներում
2017թ. նոյեմբերին բացվում են Հաուզնեթ ընկերության գրասենյակներ Էջմիածին և Մեծամոր քաղաքներում։
2018 նորագույն ցանց Նորապատ և Սարդարապատ համայնքներում
Քայլելով ժամանակին համընթաց, 2018 թ. սկսվում է Նորապատ և Սարդարապատ համայնքներում նորագույն ցանցի կառուցումը,ինչպես նաև արդեն գոյություն ունեցող ցանցի արդիականաման աշխատանքները
2020 Ցանցի կառուցում Մրգաշատ համայնքում
Նպատակ ունենալով հասանելի դարձնել գերարագ ինտերնետն և բարձրակարգ հեռուստատեսությունը նաև գյուղական համայնքներում, Հաուզնեթ ընկերությունը կառուցում է հզոր օպտիկամանրաթելային ցանց Մրգաշատ գյուղում։
2022 Շարունակվում է ՀաուզՆեթ ցանցի ընդլայնումը
Շարունակելով Արմավիրի մարզի բնակավայրերում գերարագ ինտերնետի և թվային հեռուստատեսության մատակարարման տեսլականը, 2022 թ. կառուցվում և շահագործման է հանձնվում նոր օպտիկամանրաթելային ցանց Լենուղի գյուղում։
HouseNet-ի ծառայություններն արդեն հասանելի են Բամբակաշատում
Տարիների ընթացքում զարգացնելով և կատարելագործելով կապի ոլորտում ունեցած փորձը, 2023 թ. Հաուզնեթը ձեռնամուխ է լինում նոր ցանցի կառումանը Արմավիրի մարզի ամենամեծ գյուղերից մեկում՝ Բամբակաշատում
Շրջադարձային և գերհագեցած տարի HouseNet-ում
Շարունակելով նախորդ տարիներին որդեգրած քաղաքականությունը՝ այն է որակյալ ծառայություններն ու գերարագ ինտերնետը հասանելի դարձնել Հայաստանի գյուղական համայնքներում, ՀաուզՆեթ ցանցն արդեն հասանելի է Նալբանդյան, Ջրաշեն, Նոր Արտագերս, Հայկավան և Արմավիր գյուղերում։ Համագործակցելով լավագույն բջջային օպերատորի՝ VIVA-յի հետ, HouseNet-ի բաժանորդները ևս հնարավորություն են ստանում միանալու RED փաթեթներին։