Ֆիլմեր, որ արժե դիտել մինչև «Օսկար 2019»-ը

Ամենամյա «Օսկար» մրցանակաբաշխությունը այս տարի կկայանա փետրվարի 25-ին: Մինչ այդ առաջարկում ենք ծանոթնալ այն ֆիլմերին, որոնք առաջադրվել են հիմնական անվանակարգերում:

1. «Ռոմա» – Roma 

 

 

 

 

 

 

 

 

 

 

10 անվանակարգ, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն դերասանուհի»:

• Անվանումը բնօրինակում – Roma
• Մեքսիկա, ԱՄՆ, 2018 թվական
• Դրամա
• Տևողությունը – 135 րոպե
• IMDb: 8.0

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 20-րդ դարի 70-ականների կեսերին: Կլեո Գուտիերեսը 4 երեխա ունեցող մեծ ընտանիքում ծառայում է՝ որպես սպասուհին: Շուտով նա իմանում է, որ հղի է իր ընկերոջից: Այս իրադարձությանը զուգահեռ Կլեոյի գործատուի տունը լքում է ընտանիքի հայրը:

Ալֆոնսո Կուարոնի ֆիլմը համարվում է առաջիկա մրցանակաբաշխության գլխավոր նյուզմեյքերներից մեկը: Այն ներկայացված է բոլոր հիմնական անվանակարգերում և միաժամանակ հավակնում է դառնալ օտար լեզվով լավագույն ֆիլմը:

«Ռոման» պատմում է մի աղջկա մասին, ով իրեն միայնակ է համարում, և, միևնույն ժամանակ, թույլ է տալիս նայել անցյալին մի մարդու աչքերով, ով մեծացել է Մեքսիկայի այն նույն հատվածում, որը Ռոմա է կոչվում:

Կոարոնին համարում են շատ լավ վիզիոներ, քանի որ նա կարողացել է գխավոր հերոսուհու բոլոր զգացմունքները արտահայտել ալեգորիաների միջոցով: Հրդեհ, պատերազմ, թռչող ինքնաթիռներ. այս ամենը հյուսվում է Կլեոյի ճակատագրի հետ:

2. «Ֆավորիտուհին» – The Favourite 

 

 

 

 

 

 

 

 

 

 

10 անվանակարգ, այդ թվում ` «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն դերասանուհի»:

• Անվանումը բնօրինակում – The Favourite
• Իսլանդիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, 2018 թվական
• Պատմական, դրամա, կատակերգություն
• Տևողությունը – 120 րոպե
• IMDb: 7.9

XVIII դարի սկիզբ: Անգլիական գահին թագուհի Աննան է, ով հիվանդության պատճառով գրեթե ոչինչ չի անում: Խելագար թագուհու փոխարեն ամեն ինչ ղեկավարում է նրա ընկերուհին և սիրուհին՝ Լեդի Սառան:

Սակայն, հայտնվում է նոր սպասուհի Աբիգեյլը, ով Սառայի զարմուհին է: Նա հմայում է նախ Սառային, հետո՝ թագուհի Աննային: Շուտով Աննայի երկու ֆավորիտների միջև հասունանում է ոչ մանկական պայքար:

Սա ռեժիսոր Յորղոս Լանտիմոսի պատմական ֆիլմն է՝ նկարահանված Դեբորա Դևիսի և Թոնի Մակնամարի սցենարի հիման վրա: Գլխավոր դերերը կատարել են Օլիվիա Քոլմանը, Էմմա Սթոունը, Ռեյչել Ուայզը:

3. «Աստղը ծնվեց» – A Star Is Born 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ութ անվանակարգ, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն դերասան» և «Լավագույն դերասանուհի»:

• Անվանումը բնօրինակում – A Star Is Born
• ԱՄՆ, 2018 թվական
• Դրամա, մելոդրամա, մյուզիքլ
• Տևողությունը – 135 րոպե
• IMDb: 7.9

Ծերացող երաժիշտ Ջեքսոն Մեյնը սկսում է կորցնել հայտնիությունը: Եվ այդ ժամանակ նա հայտնաբերում է անհայտ տաղանդավոր երգչուհի Էլիին: Հերոսները սիրահարվում են, և Ջեքսոնը օգնում է իր սիրելիին հասնել հաջողության:

Այնուամենայնիվ, որքան հայտնի է դառնում Էլին, այնքան ավելի դժվար է հերոսի համար համակերպվել իր կարիերայի անկման հետ:

Բրեդլի ՔուՓերի համար ֆիլմը ռեժիսորական դեբյուտ էր: Եվ անմիջապես այն տեղ գտավ ամենակարևոր մրցանակի գլխավոր անվանակարգում (թեև Քուփերի ռեժիսուրական աշխատանքը կոնկրետ չի նշվել):

Ի դեպ, այս ֆիլմը 1937 թվականի դասական ֆիլմի երրորդ վերարտադրությունն է:

4. «Իշխանություն» – Vice 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ութ անվանակարգ, ադ թվում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն դերասան»:

• Անվանումը բնօրինակում – Vice
• ԱՄՆ, 2018 թվական
• Դրամա, կատակերգություն
• Տևողությունը – 132 րոպե
• IMDb: 7.1

Ֆիլմը պատմում է ԱՄՆ-ի փոխնախագահ Դիք Չեյնիի մասին, ով աշխատում էր Ջորջ Բուշ-կրտսերի օրոք: Նա ուներ համոզելու ունակություն և սուր միտք: Դա թույլ տվեց Չեյնիին հայտնվել կառավարության ամենաբարձր մակարդակներում և կառավարել երկիրը՝ միևնույն ժամանակ մնալով ստվերում:

Ֆիլմում երկրպագուները կարող են հետևել Քրիստիան Բեյլի հերթական տրանսֆորմացիային. նա գիրացել է 20 կիլոգրամով ֆիլմում նկարահանվելու համար:

Ֆիլմի ռեժիսորը և սցենարիստն է Ադամ Մաքքեյը։ Գլխավոր դերերում նկարահանվել են նաև Էմի Ադամսը, Սեմ Ռոքուելը, Սթիվ Կարելը:

5. «Սև հովազ» – Black Panther 

 

 

 

 

 

 

 

 

 

Յոթ անվանակարգ, այդ թվում`«Լավագույն ֆիլմ», «Լավագույն երաժշտություն» և «Լավագույն երգ»:

• Անվանումը բնօրինակում – Black Panther
• ԱՄՆ, 2018 թվական
• Ֆենթըզի, մարտաֆիլմ
• Տևողությունը – 134 րոպե
• IMDb: 7.4

Ֆիլմի գործողությունները կատարվում են «Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ» ֆիլմում ցուցադրված իրադարձություններից հետո: Սյուժեյի համաձայն՝ Տ’Չալան վերադառնում է տուն՝ մեկուսացված Վականդա և պայքարում է թշնամիների դեմ:

Վականդա բարձրտեխնոլոգիական երկիրը թաքցված է Աֆրիկայի խորություններում: Դրա ղեկավարը ստանում է Սև հովազի ուժը, որը եղել է լեգենդար մարտիկ և միշտ պայքարել է արդարության համար: Երիտասարդ արքայազն Տ’Չալան պաշտպանում է իր երկիրը օտարականնրից, սակայն հետագայում ստիպված է լինում պայքարել ուժերի հետ, որնց դեմ անգամ ինքն է անզոր:

Ֆիլմը նկարահանվել է 2018 թվականին՝ Ռայան Քուգլերի կողմից: Հիմք է հանդիսացել Marvel Comics հրատարակչության Ստեն Լիի և Ջեք Կյորբիի կողմից հորինված կերպարը: Գլխավոր հերոսներն են Չեդվիկ Բոուզմանը, Մայքլ Բ. Ջորդանը, Լյուպիտա Նիոնգոն, Դանայ Գուրիրան, Մարթին Ֆրիմենը, Դանիել Կալույան, Անջելա Բասսեթը, Ֆերոսթ Ուիտաքերը և Էնդի Սերքիսը:

Ֆիլմ-կոմիքսները երբեք չեն հայտնվում այս հեղինակավոր մրցանակաբաշխության հիմնական անվանակարգերում, սակայն այս ֆիլմը բացառություններից էր:

Ակադեմիայում համարել են, որ այս ֆիլմը ոչ թե հերթական կոմքիսային պատմություն է, այլ կարևոր ուղերձ՝ տարբերությունների և տարբեր երկրների քաղաքականությունների մասին: Այս տարի կարող է լինել բացառիկ իրադարձություն, եթե կոմիքսը դառնա տարվա ֆիլմ:

6. «Սև կլանացի» – BlacKkKlansman

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վեց անվանակարգ, այդ թվում՝«Լավագույն ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր»:

• Անվանումը բնօրինակում – BlacKkKlansman
• ԱՄՆ, 2018 թվական
• Կատակերգություն, դրամա
• Տևողությունը – 135 րոպե
• IMDb: 7.5

70-ականների կեսերին ոստիկանության սպա Ռոն Սթալվորդը որոշում է ներխուժել Ku Klux Klan: Նա զանգահարում է խմբի ղեկավարներից մեկին և համոզում է նրան, որ ինքը հավատարիմ է սպիտակներին:

Քանի որ նա ինքը չի կարող գնալ հանդիպման, հանդիպման է գնում Ռոնի օգնական ազգությամբ հույն Ֆլիպ Ցիմերմանը: Նա սկսում է կանոնավոր կերպով տապալել կազմակերպության պլանները։

Միևնույն ժամանակ Ռոնը հանդիպում է սևամորթ ակտիվիստ Պատրիսի հետ, ում դեմ պատրաստում է հարձակում:

Ֆիլմի ռեժիսոր Սմայք Լին, ինչպես միշտ, անգամ կատակերցությունում անդրադառնում է ռասիզմին և էքստրիմիզմին: Ի դեպ, անում է դա ոչ միանշանակ՝ ցուցադրելով երկու կողմերի պահպանողականներին:

Ֆիլմը հիմնված է Ռոն Ստալվորթի համանուն գրքի վրա, որը հրատարակվել է 2014 թվականին:

Մի քանի անվանակարգերում են առաջադրված նաև՝

7. «Կանաչ գիրքը» – Green Book 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հինգ անվանակարգեր, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն դերասան»:

• Անվանումը բնօրինակում – Green Book
• ԱՄՆ, 2018 թվական
• Դրամա, կենսագրական, կոմեդիա
• Տևողությունը – 130 րոպե
• IMDb: 8.3

Փիթեր Ֆարելի ֆիլմը պատմում է աֆրոամերիկացի հանրահայտ ջազ երաժիշտ Դոն Շիրլիի և նրա վարորդ ու թիկնապահ Թոնի Լիպի ճանապարհորդության մասին: Գլխավոր դերերում հանդես են եկել Վիգգո Մորտենսենն ու Մահերշալա Ալին։

 

 

8. «Բոհեմական ռապսոդիա» – Bohemian Rhapsody

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հինգ անվանակարգ, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն դերասան»:

• Անվանումը բնօրինակում – Bohemian Rhapsody
• ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, 2018 թվական
• Դրամա, կենսագրական, երաժշտական
• Տևողությունը-134 րոպե
• IMDb: 8.2

Queen խմբի մասին կենսարգրական ֆիլմը պատմում է խմբի ստեղծագործական կյանքի և խմբի անդամների հարաբերությունների մասին։ Ֆրեդիի Մերկուրիի հաջողության ու փառքի պատմությունը դարձավ այս տարվա ամենաքննարկվող ֆիլմի սյուժեն: Ֆիլմի ռեժիսորը Բրայան Սինգերն է, իսկ գլխավոր դերում է Ռամի Մալեքը:

 

9. «Մերի Փոփինսը վերադառնում է» – Mary Poppins Returns 

 

 

 

 

 

 

 

 

 

Չորս անվանակարգ, այդ թվում՝ «Լավագույն երաժշտություն» և «Լավագույն երգ»:

• Անվանումը բնօրինակում – Mary Poppins Returns
• ԱՄՆ, 2018 թվական
• Մյուզիքլ, ընտանեկան
• Տևողությունը – 130 րոպե
• IMDb: 7.2

Ռոբ Մարշալի երաժշտական ֆիլմը հիմնված է Պամելա Թրևերսի «Մերի Փոփինս» հեքիաթ-վիպակի վրա: Առաջին ֆիլմից 25 տարի անց Ջեյն Բենքսը մեծացել և դարձել է արհմիութենական ակտիվիստուհի:

 

 

10. «Մարդը՝ Լուսնի վրա»/«Առաջին մարդը» – First Man 

 

 

 

 

 

 

 

 

 

Չորս անվանակարգ, այդ թվում՝ «Լավագույն վիզուալ էֆեկտներ»:

• Անվանումը բնօրինակում – First Man
• ԱՄՆ, 2018 թվական
• Դրամա, կենսագրական
• Տևողությունը – 141 րոպե
• IMDb: 7.4

Ո՞րն է ՆԱՍԱ-ի մարդուն Լուսին տանելու իրական պատմությունը: Այս մասին է պատմում Դեմիեն Շազելի կենսագրական ֆիլմը՝ հիմնված Ջեյմս Ռ․ Հենսենի «Առաջին մարդը։ Նիլ Օ․ Արմսթրոնգի կյանքը» ստեղծագործության վրա:

 

 

11. «Կարո՞ղ եք ներել ինձ» – Can You Ever Forgive Me? 

 

 

 

 

 

 

 

 

 

Երեք անվանակարգ, այդ թվում՝ «Լավագույն դերասանուհի» և «Լավագույն ադապտացված սցենար»:

• Անվանումը բնօրինակում -Can You Ever Forgive Me?
• ԱՄՆ, 2018 թվական
• Դրամա, կենսագրական, կատակերգություն
• Տևողությունը – 107 րոպե
• IMDb: 7.4

Մարիել Հելլերի ֆիլմը ներկայացնում է իրական պատմություն գրող Լի Իզրաելի մասին, ով ֆինանսական խնդիրների պատճառով կեղծում էր հայտնի նամակները:

 

 

12. «Եթե Բիլ Սթրիթը կարողանար խոսել» – If Beale Street Could Talk 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երեք անվանակարգ, այդ թվում՝ «Լավագույն երաժշտություն» և «Լավագույն ադապտացված սցենար»:

• Անվանումը բնօրինակում – If Beale Street Could Talk
• ԱՄՆ, 2018 թվական
• Դրամա
• Տևողությունը – 117 րոպե
• IMDb: 7.7

Ֆիլմը նկարահանել է Բարի Ջենքինը՝ Ջեյմս Բոլդուինի համանուն վեպի հիման վրա:

13. «Բաստեր Սքրագսի բալլադը» – The Ballad of Buster Scruggs 

 

 

 

 

 

 

 

 

 

Երեք անվանակարգ, այդ թվում`«Լավագույն ադապտացված սցենար» և « Լավագույն երգ»:

• Անվանումը բնօրինակում – The Ballad of Buster Scruggs
• ԱՄՆ, 2018 թվակա
• Արևմտյան
• Տևողությունը – 132 րոպե
• IMDb: 8.3

Պատմվածքներից կազմված ֆիլմը պատմում է երգչի մասին: Պատմվածքները սցենարային գծերով կապված չեն իրար հետ: Սա Քոեն եղբայրների ֆիլմն է՝ նկարահանված հենց եղբայրների սցենարի վրա:

 

14. «Սառը պատերազմ» – Zimna wojn

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երեք անվանակարգ, այդ թվում՝ «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն օտարալեզու ֆիլմ»:

• Անվանումը բնօրինակում – Zimna wojna
• Լեհաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, 2018
• Դրամա, մելոդրամա
• Տևողությունը – 85 րոպե
• IMDb: 7,7

Պավել Պավլիկովսկի ֆիլմը Կաննի փառատոնից հետո շատ քննարկվեց և հիմա հավակնում է դառնալ տարվա լավագույն օտարալեզու ֆիլմը: Ֆիլմը պատմում է անձնական հարաբերությունների և դրանում քաղաքականության դերի մասին՝ հետպատերազմյան Լեհաստանում ապրող դիրիժորի և աղջկա օրինակով:

 

15. «Շների կղզի» – Isle of Dogs 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երկու անվանակարգ` «Լավագույն անիմացիոն ֆիլմ» և «Լավագույն երաժշտություն»:

• Անվանումը բնօրինակում -Isle of Dogs
• ԱՄՆ, 2018 թվական
• Դրամա, արկածային
• Տևողությունը – 101 րոպե
• IMDb: 7.9

Ֆուտուրիստական ֆիլմը պատմում է ապագայի Ճապոնիայի մասին, որտեղ շները պահվում են առանձին կղզում՝ տարածված շների գրիպի պատճառով: Սակայն, ֆիմի գլխավոր հերոսը գնում է այդ կղզի, որպեսզի տեսնի իր շանը: Ճապոնական իշխանությունները փորձում են գտնել նրան:

 

 

 

Աղբյուրը ՝http://168.am