Նորություններ
12/08/26

RED Family․ մեկ ընտանիք՝ ավելի շատ հնարավորություններ

RED Family-ն Viva-ի ղընտանեկան սակագնային պլանն է, որի շրջանակում ընտանիքի մինչև 3 անդամ կարող է միանալ RED Family-ին՝ յուրաքանչյուրն ունենալով իր առանձին կանխավճարային սակագնային պլանը։

HouseNet-ը RED ծրագրի գործընկերն է, ուստի HouseNet-ի բաժանորդները ևս կարող են օգտվել RED Family-ի առաջարկից։

Ընտրեք ձեր ընտանիքի համար հարմար տարբերակը

RED Family 1500

  • 1500 րոպե զանգեր
  • 10 000 րոպե ներցանցային խոսելաժամանակ
  • 20 ԳԲ բջջային ինտերնետ
  • 150 SMS
  • ՄԲ-երը չսպառելով՝ հասանելի հավելվածներ՝ +12

RED Family 2000

  • 2000 րոպե զանգեր
  • 10 000 րոպե ներցանցային խոսելաժամանակ
  • 40 ԳԲ բջջային ինտերնետ
  • 200 SMS
  • ՄԲ-երը չսպառելով՝ հասանելի հավելվածներ՝ +12

RED Family 2500

  • 2500 րոպե զանգեր
  • 10 000 րոպե ներցանցային խոսելաժամանակ
  • անսահմանափակ բջջային ինտերնետ
  • 250 SMS
  • 3 հավելված՝ առանց բաժանորդագրության վճարի

Ինչպե՞ս միանալ RED Family-ին

RED Family-ին միանալը կատարվում է USSD հրահանգի միջոցով

1․ Ընտանիքի անդամը հայտ է ուղարկում

Այն ընտանիքի անդամը, ով ցանկանում է միանալ RED Family-ին, իր հեռախոսից պետք է հավաքի՝

*410*հիմնական բաժանորդի հեռախոսահամար*սակագնային պլանի գին#

Օրինակ՝ եթե ցանկանում եք միանալ RED Family 1500 տարբերակին, հրահանգում նշվում է 1500-ը։

Նույն սկզբունքով՝

RED Family 1500 → *410*հիմնական բաժանորդի հեռախոսահամար*1500#

RED Family 2000 → *410*հիմնական բաժանորդի հեռախոսահամար*2000#

RED Family 2500 → *410*հիմնական բաժանորդի հեռախոսահամար*2500#

2․ Հիմնական բաժանորդը հաստատում է հայտը

Հայտն ուղարկելուց հետո այն հասանելի է հիմնական բաժանորդին հաստատման համար։

Հայտը պետք է հաստատել 24 ժամվա ընթացքում։

Եթե 24 ժամվա ընթացքում հայտը չի հաստատվում, այն ավտոմատ կերպով չեղարկվում է։

3․ Միացումը կատարվում է հաստատումից հետո

Հիմնական բաժանորդի կողմից հայտը հաստատվելու դեպքում ընտանիքի անդամն անմիջապես անցնում է ընտրված RED Family սակագնային պլանին։

Կարևոր է․ անցման պահին նախորդ սակագնային պլանի ակտիվ փաթեթները չեն պահպանվում։ Նոր փաթեթները ակտիվանում են, եթե բաժանորդի հաշվին առկա է բավարար գումար։

Մինչև 3 ընտանիքի անդամ՝ մեկ ընտանեկան ծրագրում

RED Family-ին կարող են միանալ ընտանիքի մինչև երեք անդամ։

Միևնույն ժամանակ յուրաքանչյուր անդամ ստանում է իր առանձին սակագնային պլանը։ Այսինքն՝ ընտանիքի բոլոր անդամների համար պարտադիր չէ ընտրել նույն տարբերակը․ յուրաքանչյուրն ընտրում է իրեն համապատասխան RED Family փաթեթը։

Օրինակ՝ ընտանիքի մեկ անդամը կարող է ընտրել RED Family 1500, մյուսը՝ RED Family 2000, իսկ ամենաակտիվ օգտվողը՝ RED Family 2500։

Հաճախ օգտագործվող հրահանգներ

RED Family-ի բաժանորդ

Փաթեթների հաշվեկշիռը ստուգելու համար՝
*410#

Մեկ այլ RED Family սակագնային պլանի անցնելու համար՝
*410*սակագնային պլանի գին#

Ընթացիկ տարբերակի բաժանորդագրությունն անմիջապես դադարեցնելու համար՝
*410*0#

Սակագնային պլանն ապաակտիվացնելու համար՝ գործողության ժամկետի ավարտին՝
*410*00#

RED Family՝ ձեր ընտանիքի կապը՝ ավելի պարզ

Ընտրեք յուրաքանչյուր ընտանիքի անդամի համար հարմար փաթեթը և մնացեք կապի մեջ՝ առանց ավելորդ բարդությունների։

HouseNet + Viva — կապ, որը միավորում է ընտանիքը։

RED Family-ի պայմանների և հասանելիության վերաբերյալ մանրամասների համար դիմեք HouseNet։
Red փաթեթների մասին ավելի մանրամասն՝ այստեղ։

Հարակից նորություններ

Նորություններ
19.03.2026
Շատ օգտատերեր շարունակում են օգտագործել հին սակագինը՝ նույնիսկ այն դեպքում, երբ այն այլևս չի բավարարում իրենց կարիքներին։ Ահա 5 հստակ նշան, որ ժամանակն է անցնել ավելի արագ ինտերնետի.
Մանրամասներ
Նորություններ
30.01.2026
Շատ հաճախ ինտերնետ ընտրելիս առաջանում է նույն հարցը․ որքա՞ն արագություն է իրականում պետք բնակարանում։ 50, 100 կամ 300 Մբիթ/վ՝ ընտրությունը կախված է ձեր օգտագործման ձևից։
Մանրամասներ
Նորություններ
14.11.2025
Միացի՛ր մեր տելեգրամյան բոտին մինչև նոյեմբերի 30-ը, և ստացիր հնարավորություն շահելու նորագույն սմարթֆոն
Մանրամասներ