Զանգերի կենտրոնի մասնագետ

HouseNet ընկերությանն անհրաժեշտ են ակտիվ և եռանդուն աղջիկներ՝ զանգերի նորաբաց կենտրոնում աշխատելու համար․ Աշխատանքը փոփոխվող հերթափոխով է ՝ ժամը 8․00-16․00, 16․00-24․00: HouseNet ընկերության զանգերի կենտրոնը գտնվում է Երևան քաղաքում:

Աշխատանքային պարտականություններ
  • Պատասխանել զանգերին
  • Տեսակավորել խնդիրները և ուղարկել համապատասխան մասնագետներին
  • Ընկերությունում գործող կանոնակարգի համաձայն լուծել բաժանորդների խնդիրները
  • Անհրաժեշտության դեպքում ծանոթացնել HouseNet ընկերության առաջարկներին և սակագներին
  • Ներգրավել նոր հաճախորդներ և գործընկերներ
  • Իրականացնել պատշաճ սպասարկում
Պահանջվող որակավորումներ
  • Թիմում աշխատելու հմտություն
  • Վարժ,գրագետ և ազատ խոսքի տիրապետում
  • Համակարգչային գիտելիքներ
  • Արագ կողմնորոշվելու ունակություն
  • Լարված իրավիճակներից դուրս գալու կարողություն
  • Սթրեսակայունություն

Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն

 

HouseNet ընկերությունն իր հերթին Ձեզ կտա նոր մասնագիտական հմտություններ, մասնագիտական գիտելիքներ ու ջերմ մթնոլորտում աշխատելու հնարավորություն։

Աշխատանքով հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները (CV) [email protected] էլ․ հասցեին, վերնագրի բաժնում նշելով «Զանգերի կենտրոնի աշխատակից»։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն վերոհիշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուները։